AM
15 July 2009 - 12:30 AMT

Թեհրան-Երեւան չվերթ. Կործանված ինքնաթիռում էին նաեւ Իրանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի 10 անդամները

Կործանված ինքնաթիռում էին գտնվում Իրանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի 10 անդամները:

8 ձյուդոիստներն ու երկու մարզիչները մեկնում էին Երեւան, որտեղ պետք է հուլիսի 15-20-ը մասնակցեին ուսումնամարզական հավաքին:

Օդանավը կործանվել է Կազվին քաղաքի մերձակայքում, Իմամ Հոմեյնիի անվան օդանավակայանից թռչելուց 15 րոպե անց: