AM
15 July 2009 - 17:46 AMT

Հուլիսի 15-ին «Արմավիան» սկսել է Երեւան-Հռոմ-Երեւան չվերթ իրականացնել

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը հուլիսի 15–ից սկսել է կանոնավոր Երեւան-Հռոմ-Երեւան չվերթի իրականացումը, հաղորդում է ընկերության լրատվական ծառայությունը:

Չվերթը դեպի Հռոմ իրականացվում է AIRBUS A319, A320 հարմարավետ ինքնաթիռներով, շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրերին:

Տվյալ չվերթը թռիչքների աշխարհագրության ընդլայնման «Արմավիայի» քաղաքականության շարունակությունն է, եւ արդեն բացվել են նոր դարպասները դեպի Եվրոպա եւ Իտալիայի քաղաքներ, իսկ նոր ուղղությունով որպես «Արմավիա» ավիաընկերության գործընկեր հանդես է գալիս ԱլԻտալիա ավիաընկերությունը: