AM
15 July 2009 - 18:15 AMT

Հայաստանի կառավարությունն օգնություն է հատկացրել զոհվածների ընտանիքներին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2009թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության եւ նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով` ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի նախագահությամբ:

Հուլիսի 15-ին վթարի էր ենթարկվել Թեհրան-Երեւան չվերթ կատարող Casrian Airlines ընկերության Տու-154 ինքնաթիռը: Բոլոր 153 ուղեւորներն ու անձնակազմի 16 անդամները զոհվել են: