Չորեքշաբթի օրը կործանված Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող Տու-154 ինքնաթիռի երկու «սեւ արկղերը» դուրս են բերվել կործանված օդանավի բեկորների տակից: Ինչպես հաղորդում է Reuters Canada-ն, վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսությանը, ավիավթարի պատճառներն առայժմ անհայտ են:
Հուլիսի 15-ին Իրանի հյուսիս-արեւմտյան մասում վթարի է ենթարկվել Caspian Airlines ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը: Ինքնաթիռը կատարում էր թիվ 7908 չվերթը Թեհրանից Երեւան:
Ինքնաթիռում գտնվող 153 ուղեւորներն ու անձնակազմի 15 անդամները զոհվել են: