AM
16 July 2009 - 10:33 AMT

Թեհրան-Երեւան ինքնաթիռի ուղեւորների ընտանիքներին ապահովագիր կվճարվի 32 հազար եվրոյի չափով

Թեհրան-Երեւան չվերթ կատարող վթարի ենթարկված ինքնաթիռի զոհված ուղեւորների ընտանիքներին ապահովագիր կվճարվի յուրաքանչյուր զոհվածի համար 32 հազար եվրոյի չափով: Այդ մասին այսօր կայացած Հայաստանի կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտեմ Մովսիսյանը: Ընդ որում, ն ա ավելացրել է, որ արդեն բանակցութուններ են տարվում ապահովագրական ընկերության հետ, որի անվանումը նա չճշգրտեց:

Հուլիսի 15-ին իրանական Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Երեւան չվերթը, կործանվել է թռիչքից հետո 16 րոպե անց: Օդանավը վայր է ընկել Թեհրանից 200 կմ հեռավորության վրա` Կվազին քաղաքի շրջանում:

Ինքնաթիռում եղել է 153 ուղեւոր, որոնցից երկուսը` երեխա, եւ անձնակազմի 15 անդամ: 153 ուղեւորից Հայաստանի քաղաքացի էր վեց մարդ, որոնցից երկուսն անձնակազմի անդամ էին: Հայկական ազգանուններով ուղեւորների ընդհանուր թիվը կազմում էր 35: