Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարԱրմենԳեւորգյանի գլխավորությամբ տեղի ունեցավԹեհրան -Երեւան չվերթն իրականացնողինքնաթիռիվթարի կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
ՀՀկառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը կառավարական հանձնաժողովին զեկուցեցին, որ իրենց վրա դրված խնդիրները լուծված են: Տեղեկացվեց, որ հուլիսի 18-ին` տեղական ժամանակով ժամը 12-ին, Թեհրան-Երեւան չվերթով Հայաստան կփոխադրվեն ավիավթարի հետեւանքով զոհված ՀՀ հինգ քաղաքացիների մասունքները` մահվան սափորներով` հարազատների ուղեկցությամբ:Օդանավակայանում նրանց կդիմավորեն կառավարական հանձնաժողովի անդամներ` ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետը, Արմավիրի մարզպետը, Երեւանի փոխքաղաքապետը, օպերատիվ շտաբի անդամները, եկեղեցու սպասավորներ, այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Օդանավակայանի կարգո համալիրում հոգեւոր հայրերը կմատուցեն հոգեհանգստի արարողություն, որից հետո մասունքները կտեղափոխվեն ըստ համապատասխան հասցեների: Հուլիսի 18-ին` ժամը 11-ին, Սբ Էջմիածնի մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի կունենա ինքնաթիռի վթարի զոհերի հոգեհանգստյան արարողություն:
Նախկինում հաղորդվել էր, որ ավիավթարիզոհերի մասունքները տեղափոխող ինքնաթիռը Իրանից կժամանի հուլիսի 19-ին: –ԿԱ–