AM
17 July 2009 - 19:04 AMT

Երեւանում տեղի ունեցավ Հայոց լեզվի ու գրականության համահայկական օլիմպիադայի փակման արարողությունը

Այսօր Երեւանում տեղի ունեցավ Հայոց լեզվի ու գրականության ու հայագիտության համահայկական օլիմպիադայի փակման արարողությունը:

2003թ. ի վեր Հայաստանի կառավարությունը ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության ֆինանսական աջակցությամբ երկու տարին մեկ անգամ կազմակերպում է Հայոց լեզվի ու գրականության ու հայագիտության համահայկական օլիմպիադա:

Օլիմպիադային մասնակցում են տարբեր օտարերկրյա վարժարանների ու այլ ուսամնական հաստատությունների սաներ, որտեղ դասավանդվում է հայոց լեզու:

Այս տարի մրցույթին մասնակցել է 130 աշակերտ, որոնցից 5 ազգությամբ հայ չեն:

Աշխատանքային լեզուն հայերենն էր: Հաղթողները ստացան դիպլոմներ ու մրցանակներ ՀՀ մշակույթի նախարարությունից, ինչպես նաեւ նրանց հանձնվեցին պատվոգրեր ու շնորհակալագրեր:

Մասնակիցները այցելել են Էջմիածին, Ծիծեռնակաբերդ, Ծաղկաձոր, Գոշավանք: