Մինչեւ տարեվերջ ԱՄՆ-ի վարչակազմը որպես հումանիտար օգնություն 19 միլիոն 800 հազար դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը այդ մասին հայտարարել է Եվրասիայի եւ Եվրոպայի երկրների հետ ԱՄՆ Պետդեպարտամենտի համագործակցության համակարգող, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի համանախագահ, դեսպան Վիլյամ Թեյլորը: Նա հայտարարել է, որ հաջորդ տարի Լեռնային Ղարաբաղին հատկացվող ամերիկյան ուղղակի օգնության ծավալը կգերազանցի 20 միլիոն դոլարը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: