«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում մի խումբ հայ կինոքննադատներ առաջին անգամ հանդես են եկել որպես անկախ ժյուրի: Անկախ ժյուրիի գնահատականներով ընտրվել էր երեւանյան կինոփառատոնում ներկայացված լավագույն հայկական ֆիլմը` Սերգո եւ Արթուր Աստյանովների «Հոգիների ծնունդը»:
Դիպլոմի հանձնման արարողությունը կայացել է հուլիսի 18-ին Երեւանում Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի 40-ամյակին նվիրված մամլո ասուլիսի սկսելուց առաջ: