AM
21 July 2009 - 12:52 AMT

Անհանգստանալու առիթ չկա. Հեռուստաաշտարակում պրոֆիլակտիկ աշխատանքներ էին ընթանում

Եռամսյակը մեկ անգամ Երեւանի հեռուստաաշտարակում պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարվում, ինչի մասին նախապես տեղեկացվում են հեռուստակայանները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Պապյանը: Ըստ նրա, դա անհրաժեշտ է էլեկտրասարքավորումների սառեցման համար, որը տաքանում է ծանրաբեռնվածության պատճառով: «Պրոֆիլակտիկ անջատումների մասին ժամանակացույցը կազմվում է տարեսկզբին եւ տրամադրվում է հեռուստաալիքներին: Ես չգիտեմ, թե ինչու նրանք չեն տեղեկացրել այդ մասին բնակչությանը, թեեւ պարտավոր էին»,-ասել է Պապյանը:

Բոլոր 21 հեռուստաալիքներն անջատված էին, ինչն էլ մտահոգությունների առիթ էր դարձել բնակչության շրջանում: