Այսօր ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադում տեղի է ունեցել խաղաղապահ բրիգադի զինծառայողների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Թոմաշ Կնոտխեն եւ Քանզասի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Թոդ Բանթինգը:
Հայ խաղաղապահները պարգեւատրվեցին հայկական, ամերիկյան ու լեհական մեդալներով, պատվոգրերով ու արժեքավոր նվերներով` Իարքում ու Կոսովոյում գերազանց ծառայության համար: