ՀՀ կառավարությունը ՀՀ կրթության ու գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպել է աշխարհի 14 երկրի 70 ներկայացուցչի մասնակցությամբ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:
Միջոցառմանը նպատակը հայապահպանությանը նպաստելն է:
Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ Եգիպտոսից, Թուրքիայից, Քուվեյթից, Իրաքից, Սիրիայից, Ղազախստանից, Լիբանանից, Իրանից, Գերմանիայից, Բուլղարիայից, Արգենտինայից եւ ԱՄԷ-ից: Վերապատրաստումներն իրականացվելու են չորս տարբեր խմբերում` մանկապարտեզների, նախակրթարանների, մեկօրյա դպրոցների եւ միջին եւ ավագ դպրոցի ուսուցիչների համար:
Որպես դասավանդողներ հրավիրված են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Սփյուռքի տարբեր գաղթօջախների դասախոսներ, ինչպես նա- Կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ: