AM
22 July 2009 - 12:05 AMT

2009թ. երկրորդ եռամսյակում սպասարկվել է գազ սպառող բաժանորդների 94,8%-ը

2009թ. երկրորդ եռամսյակում հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնող ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ ընկերությունը կատարել է 578469 այց՝ 249283-ի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Այդ ընթացքում փաստացի տեխնիկական սպասարկում է իրականացվել 277853 բաժանորդների բնակարաններում կամ նախատեսվածի 94,8% մոտ:

36830 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել են 155562 համապատասխան ակտեր: