AM
22 July 2009 - 12:33 AMT

Ամփոփվել են «Գրքարվեստ» երկրորդ հանրապետական մրցույթի արդյունքները

Մայիսի վերջում ամփոփվեցին «Գրքարվեստ» երկրորդ հանրապետական մրցույթի արդյունքները, իսկ այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում հաղթողներին պարգեւներ են հանձնվել:

«Մրցույթի նպատակն է գրահրատարակչության որակի բարձրացումը Հայաստանում, գրքարվեստի զարգացումը, հրատարկչությունների միջեւ համագործակցության ու մրցակցության խթանումը»,-ասել է ՀՀ մշակույթի նախարարության գրահրատարակչության գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանը:

Ինչպես հաղորդել է Միլիտոնյանը, մրցույթին ներկայացվել է 32 գիրք, որոնցից մասնագիտական ժյուրին գաղտնի քվեարկությամբ ընտրել է 21 հրատարակություն յոթ անվանակարգերի համար` «Հետաքրքիր ճակատագրի գիրք», «Հրատարակված է Հայաստանում», «Իմ Հայրենիքը»,«Մեր ժամանակակիցը», «Արվեստի գիրք», «Գիրք երեխաների համար», «Գլխավոր մրցանակ»:

ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցույթում երկու գիրք` Գագիկ Բաղդասարյանի «Երեւան» գիրքը եւ Վան Խաչատուրի «Գույնը 4-19թթ. հայ ճարտարապետության մեջ» ալբոմը ստացել են առաջին աստիճանի դիպլոմներ: