ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հուլիսի 21-ին ձերբակալվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիր-1 բաժնի ավագ օպեր – լիազոր Հովիկ Հովհաննիսյանը: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով – 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունները կատարելու մեջ:
Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ Հ.Հովհաննիսյանը 2007 թվականի մայիս-հունիս ամիսներին իր աներոջը` Գառնիկ Վահանի Սարգսյանին, որը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, դրդել – օժանդակել է իրականացնել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն, որի հետ-անքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս, ինչպես նա- «ՎՏԲ-Հայաստան ԲԱՆԿ» ՓԲԸ Ս-անի մասնաճյուղից Ա-Ձ Գ.Սարգսյանի հաշվից, կեղծ բանկային չեկերի հիման վրա 2007-2008 թվականների ընթացքում խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 107.976.000 դրամ – օգտագործել ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող` Գ.Սարգսյանի մահվան կեղծ վկայականը, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: