AM
23 July 2009 - 11:36 AMT

«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագրի վիճակը դեռեւս ծանր է

«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագրի առողջական վիճակը ծանր է մնում, եւ մենք հաղորդել ենք արդարադատության նախարարին, որ նրան անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, որտեղ նա կկարողանա համապատասխան բժշկական օգնություն ստանալ»,-«Կոնգրես» հյուրանոցում այսօր կայացած սեմինարում ասել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգին կից Հասարակական դիտորդների խմբի ղեկավար Արման Դանիելյանը: Նա նաեւ հավելել է, որ նախարարի պատասխանը կստացվի երեք օրից:

Սեմինարի աշխատանքներին մասնակցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը նել է, որ Արման Բաբաջանյանը գտնվում է կալանավորների կենտրոնական հիվանդանոցում, եւ եթե բժիշկները համապատասխան եզրակացություն տան, նրան կտեղափոխեն այլ կլինիկա:

«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Ա.Բաբաջանյանը ձերբակալվել է 2006թ. հունիսին փաստաթղթերը կեղծելու եւ զինվորական ծառայությունից խուսափելու համար եւ դատապարտվել է Կենտրոնի ու Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 4 տարվա ազատազրկման: