Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ալեքսանդր Վերշբոուն այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների առաջիկա հանդիպաման ընթացքում կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Երկու երկրների ղեկավարների բանակցությունները, ինչպես հայտնի է, նախատեսված է անցկացնել մայիսի 23-26-ին: Դրանք կսկսվեն Մոսկվայում եւ կշարունակվեն Սանկտ Պետերբուրգում: Վերշբոուն հայտնել է, որ «ԱՄՆ վարչակազմը շարունակում է ջանք գործադրել հակամարտող կողմերին համոզելու համար` վերսկսել բանակցությունները»: Ամերիկացի դիվանագետի խոսքերով` Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները «կարող են կոնստրուկտիվ երկխոսություն վարել»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: