Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները մտադիր են 2002 թվականի մայիսին խորհրդակցություն անցկացնել Ռեյկյավիկում: «Արկա» գործակալության տվյալներով, այդ մասին այսօր հայտարարվել` Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի նախագահների Տրաբզոնյան վեհաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում: Ադրբեջանի նախարար Հեյդար Ալիեւը տեղեկացրել է, որ դա կլինի նման առաջին հանդիպումը: Այն կկայանա Թուրքիայի նախաձեռնությամբ: «Մենք յուրաքանչյուր նման հանդիպումից խաղաղության ամրապնդման եւ կայունության դրական զարգացում ենք սպասում տարածաշրջանում, հատկապես, ղարաբաղյան խնդրի լուծման գործում»,- ասել է Ալիեւը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: