Երիտասարդ օպերային երգիչների մրցույթը, որ տեղի կունենա 2009թ. օգոստոսի 16-28-ը Սանքտ Պետերբուրգի Դ.Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, այս տարի տոնում է իր տասնամյակը:
Այս տարի մրցույթը կհավաքի 20-30 տարեկան շուրջ հարյուր վոկալիստների Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Չինաստանից, Մոլդավիայից, Լեհաստանից, ՌԴ-ից, Սլովակիայից, Սլովենիայից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Ֆինլանդիայից ու Ճապոնիայից:
Մրցույթի մասնակիցները որպես մրցանակ կստանան Ա.Պոզնանսկու «Պյոտր Չայկովսկի. Կենսագրություն» երկհատորյա հետազոտությունը: Այս գիրքը պատմաբան Ա.Պոզնանսկու բազմամյա աշխատանքի արդյունք է, որը մի քանի տասնամյակ է նվիրել Չայկովսկու կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրությանը եւ մի շարք հեղինակավոր հետազոտություններ է հրատարակել անգլերեն ու ռուսերեն լեզուներով:
«Վիտա Նովա» հրատարակչությունում հրատարակված գիրքը շատ ամբողջական է ներկայացված կենսագրության առումով, գրված բազմահատոր նամակագրության եւ ռուսական ու արտերկրի արխիվների տվյալների հիման վրա: