AM
30 April 2002 - 18:31 AMT

ԹԱԼԻՇ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆՏՈՒՄ

Ադրբեջանական բանտում գտնվող եւ ապրիլի 23-ից անժամկետ հացադուլ հայտարարած, թալիշ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Ալիքրամ Հումմատովի առողջական վիճակը վատացել է: Հիշեցնենք, որ ինքնահռչակված Թալիշ-Մուղանյան Հանրապետության առաջնորդը ձերբակալվել է կեղծված գործի հիման վրա եւ դատապարտվել ցմահ բանտարկության: Հումմատովը տասնմեկ «խղճի բանտարկյալներից» մեկն է, որոնց ազատումը պաշտոնական Բաքվից պահանջում է Եվրախորհուրդը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: