Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը սկսել է աշխատել նոր «65» ֆիլմի վրա: Այդ մասին մամլո ասուլիսում հաղորդել է ինքը ռեժիսորը եւ ընդգծել է, որ ֆիլմի կարեւորությունն վաղուց արդեն թելադրված է ժամանակի պահանջով:
Նոր ֆիլմը պատմում է անցյալ դարի 60-ականներին Հայկ.ԽՍՀ-ում հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության վերածննդի մասին:
«1960-ականներին Հայաստանում ազգային հողի վրա տեղի ունեցավ ոչ միայն մշակութային վերածնունդ, այլ հայտնվեց նաեւ նոր այլընտրանքային քաղաքական միավոր: Իմ ֆիլմը պատմում է հենց նման այլընտրանքային քաղաքական միավորի ստեղծման մասին: Խորհրդային իշխանությունը այլընտրանք թույլ տվեց մշակույթի ոլորտում, սակայն քաղաքականության մեջ նման տարբերակներն ու նման գաղափարների կրողները պետք է ոչնչացվեին: Ահա թե ինչու «յոթի գործով» անցնող բոլոր մասնակիցները ենթարկվեցին ֆիզիկական ու բարոյական բռնության: Ֆիլմը դրա մասին է: Հասկանում եմ, որ կարող են տարաձայնություններ լինել, սակայն ֆիլմը պատմում է 60-ականների լուսավոր դարաշրջանի մասին»,-ասել է Գալստյանը:
Մամլո ասուլիսին ներկա էր նաեւ գրող Մերուժանը, որը «Յոթի գործով» կազմակերպիչներից մեկն է եւ «Հայ երիտասարդական միության» անդամ է, որը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:
Ներկայումս աշխատքնը ֆիլմի վրա շարունակվում է եւ գտնվում է 60-ական թթ. իրադարձությունների ժամանակագրության վերականգնման փուլում :
«65» ֆիլմի նկարահումները կանցնեն Հայաստանում: