2003 թվականի հոկտեմբերին Երեւանում կկայանա ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական հանձնաժողովի երրորդ կոնֆերանսը: Այդ մասին որոշումն ընդունվել է օրերս Տաշքենտում կայացած երկրորդ կոնֆերանսի ընթացքում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարում Հայաստանը կնախագահի ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական հանձնաժողովում: Բացի այդ, Հայաստանի ներկայացուցիչը մեկ տարի ժամկետով կզբաղեցնի ՏՐԱՍԵԿԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Բացառված չէ, որ ՏՐԱՍԵԿԱ-ի մասնակից- պետությունների ղեկավարների վեհաժողովը կկայանա Երեւանում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: