«Լույս» հայ մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Ալմատիում (Ղազախստան) կազմակերպվել էր ստեղծագործական երեկո` նվիրված հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի 140-ամյակին:
Հայկական կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի զանազան հեքիաթների բեմադրություններ եւ նրա մի շարք ստեղծագործություններ:
Միջոցառումը փակեց «Լույս» հայ մշակութային կենտրոնի նախագահ Արթուր Գեւորգյանը` ատեստատներ հանձնելով կիրակնօրյա դպրոցի շրջանավարտներին:






