AM
30 April 2002 - 18:28 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵԽԽՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏԸ

Հուլիսի 12-15-ին Հայաստանում կկայանա Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի բնապահպանության հանձնաժողովի արտագնա նիստը: Հայասատանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով` արդեն 60 պատգամավորներ ներկայացրել են նիստին մասնակցելու դիմումներ: Նիստի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Սեւանա լճի եւ Հայկական ատոմակայանի անվտանգ շահագործման խնդիրներին նվիրված կոնֆերանս:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: