«Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Տնային խնամք» Համընդհանուր ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ տարին անցկացնում է մի մրցույթ, որին կարող են մասնակցել տարեց մարդկանց իրավունքների պաշտպանության թեմայով հրապարակված նյութերի հեղինակները:
Նյութերը պետք է հրապարակված լինեն, հեռարձակված կամ ցուցադրված 2009թ. ընթացքում:
Մրցույթը կանցնի մի քանի անվանակարգերում: Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 31-ը «Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում: