AM
30 April 2002 - 18:27 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐ

Մայիսի երկուսին սկսվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի յոթօրյա պաշտոնական այցը Հարավային Ամերիկայի երկրներ: Նա կայցելի Բրազիլիա, Ուրուգվայ եւ Արգենտինա: Այդ երեք երկրների քաղաքական ղեկավարների հետ բանակցություններից բացի, այցելության ընթացքում նախատեսված են նաեւ հանդիպումներ` տեղի հայ համայնքների ներկայացուցիչների հետ :

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: