AM
29 July 2009 - 08:30 AMT

Լոս Անջելեսում տեղի է ունեցել Տաթեւիկ Հովհաննիսյանի բարեգործական համերգը

Լոս Անջելեսում տեղի է ունեցել ջազ երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի բարեգործական համերգը, որի կազմակերպիչն է Հայաստանի ողնուղեղի ռեգիստրը, որի ողջ հասույթը կհատկացվի լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժմանը: Jazz for life ծրագիրը սկսվել է Արլինգտնում Հայ մշակութային հիմնադրամի աջակցությամբ եւ Ուոթերթաունում (Վաշինգտոն, DC) Amaras մշակութային միության աջակցությամբ:

Տ.Հովհաննիսյանը կատարել է ջազային կոմպոզիցիաներ Կոմիտասի եւ Սայաթ-Նովայի թեմաներով, ինչպես նաեւ սեփական ստեղծագործությունները իր եռյակի` Բոբ Ալբանեզի, Դեւիդ Միդի եւ Ջո Ֆիցջերալդի ուղեկցությամբ, գրում է Asbarez.com-ը:

Տ.Հովհաննիսյանը ծնվել է Երեւանում: Հայտնի հայ երգչուհի Օֆելիա Համբարձումյանի դուստրը երկար ժամանակ եղել է Հայաստանի Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ-նվագախմբի մեներգչուհին: Նա մեկնել է ԱՄՆ 1985թ., որտեղ եւ բնակվում է մինչ օրս` Երեւան ժամանելով համերգներով: