«Բաց երաժշտության փառատոնի» հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 30-ին բազմաժանր գալա-համերգով: Փառատոնը կլրացնի այն բացը, որ ամեն տարի ամռանն առաջանում է Երեւանի երաժշտական կյանքում»,-ասել է փառատոնի նախաձեռնող, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը:
Բոլոր 23 համերգները կանցնեն «Մոսկվա» կինոթատրոնի ամառային կինոսրահում հուլիսի 30-ից մինչեւ սեպտեմբերի 21-ը:
Փառատոնը կրում է բաց մտածողության, ընկալման, շփման, փոխհարաբերությունների եւ փոխգործակցության կնիքը: Փառատոնի բնույթը լավագույնս կբացահայտվի գալա-համերգում, որի ծրագիրը կազմված է ամենատարբեր ժանրերից, եւ որին կմասնակցի 150 կատարող»,-ասել է Ղարաբեկյանը:
Ըստ նրա, «Մոսկվա» կինոթատրոնի 800-տեղանոց ամառային կինոսրահում արդեն տեղադրվել է հատուկ գերմանական տեխնիկա, որը կապահովի իդեալական հնչողություն:
2010թ. փառատոնը տեղի կունենա ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ ՀՀ մարզերում: Բոլոր մասնակիցներին, որոնք շուրջ 200 են, կշնորհվի մրցանակ` «Արտիստի» բրոնզե արձանիկը, որի հեղինակն է դիզայներ Արման Դավթյանը (Նուռ):
Փառատոնի հովանավորներն են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը, ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը, «Կոնվերս բանկը» եւ Ջինիշյան հիմնադրամը: