Այս տարվա օգոստոսի 1-ից դեղին հիմնագույնի համարանիշ ունեցող մարդատար-տաքսի ավտոմոբիլները կարող են անարգել հատել հայ-վրացական սահմանը, հաղորդում է Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, նման պայմանավորվածություն ձեռք է բերվել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ` հաշվի առնելով տաքսի ծառայություն մատուցողների առաջարկությունը:
Ներկայումս հանրապետությունում գործում է տաքսի ծառայություն մատուցող լիցենզավորված 563 կազմակերպություն` 6792 մեքենայով եւ 605 անհատ ձեռներեց: