ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը նախատեսում է կազմակերպել եւ անցկացնել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, բանակի հանդեպ հանրության սիրո ու վստահության մեծացմանը նպաստող տեղեկատվական արշավներ` այդ նպատակով ընդլայնելով համագործակցությունը հայրենիքի պաշտպանության, բանակի եւ զինծառայության թեմաներով ստեղծագործող խմբերի, անհատների հետ:
Առաջիկայում կմեկնարկի տեսաֆիլմերի սցենարական մտահղացումների մրցույթը, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: