AM
31 July 2009 - 16:32 AMT

Հայոց լեզվի սփյուռքահայ ուսուցիչները վերապատրաստման դասընթացներ են անցել

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է սփյուռքից ժամանած հայոց լեզվի ուսուցիչների հետ, որոնք վերջին ամսում վերապատրաստման դասընթացներ են անցել հայրենիքում:

«ՀՀ կառավարության քաղաքականությունը սփյուռքի հետ աշխատանքի առումով փոխվել է եւ ավելացել է սփյուռքին հասցեագրված ծրագրերի բյուջեն: Եթե անցյալ տարի հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստման համար հատկացվել էր 2,7 մլն դրամ, ապա այս տարի այդ թիվն ավելացել է շուրջ 10 անգամ»-ասել է Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքերով, վիճակագրությունը ցույց տվեց, որ մինչեւ անցյալ տարի վերապատրաստման դասընթացների մասնակցելու ցանկացողների թիվը գնալով նվազում էր: Սակայն սփյուռքի 500 կառույցների հետ նախարարության աշխատանքի շնորհիվ, այս տարի պատկերն այլ է:

ՀՀ սփյուռքի նախարարն ասել է. «Ձեր ամենօրյա աշխատանքը չափազանց կարեւոր է յուրաքանչյուր հայի համար, քանի որ ուղղված է ազգային ինքնագիտակցության պահպանմանը»: