AM
1 Օգոստոս 2009 - 07:57 AMT

ՄԱԿ-ը հայտարարել է միջուկային զինաթափման մասին լավագույն ֆիլմի մրցույթ

Շաբաթ օրը ՄԱԿ-ը հայտարարել է միջուկային զինաթափման մասին լավագույն ֆիլմի մրցույթ: Սա ՄԱԿ-ի «Ազատենք աշխարհը միջուկային զենքից» անվանումով արշավի մի մասն է, ասվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության, ՄԱԿ-ի գլխավոր տնօրեն Պան Գի Մունը հայտարարեց արշավի մեկնարկը ընթացիկ տարվա հունիսի 13-ին: Այն նշանավորեց Խաղաղության միջազգային օրվան նվիրված նախապատրաստման մեկնարկը, որը նշվում է սեպտեմբերի 21-ին:

100 օրում ՄԱԿ-ն ու նրա գործընկերները տեղեկություններ կտարածեն այն մասին, թե որքան իրականում արժէ միջուկային զենքը եւ ինչ սպառնալիք է այն կրում:

Մրցույթին կարելի է ուղարկել ցանկացած տեսանյութ, անկախ մասնագիտական պատրաստվածությունից եւ հեղինակների փորձից: Բոլոր աշխատանքները պետք է ներկայացվեն մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 10-ը:
Լավագույն ֆիլմի ցուցադրումը տեղի կունենա ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում, աշխատանքը կներկայացվի նաեւ ինտերնետում: