AM
3 August 2009 - 06:33 AMT

Տեղի է ունեցել Մալթայի հայ համայնքի առաջին կոնգրեսը

2009թ. հուլիսի 31-ին Լա Վալետտայի (Մալթա) «Հիլթոն հյուրանոցում» տեղի ունեցավ Մալթայի հայ համայնքի առաջին կոնգրեսը, որին ներկա էր շուրջ 40 մասնակից: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Մալթայի հայ համայնքի մամլո ծառայությունում, մասնակիցների թվում էին հայազգի մալթացիներ, Մալթայի խորհրդարանի պատգամավորներ եւ երկրի քաղաքացիներ, որոնք խորապես հետախքրքրված էին հայ ժողովրդով եւ նրա մշակույթով: Կոնգրեսում ընթերցվեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ այլ երկրների հայ համայնքների շնորհավորական ուղերձները: Կոնգրեսում ընտրվեց Մալթայի հայ համայնքի ղեկավարությունը` Վերա Բոյաջյանի գլխավորությամբ եւ պատրաստակամություն հայտնվեց ամեն կերպ սատարել հայ մշակույթի, լեզվի ու ավանդույթների զարգացմանը, ինչպես նաեւ նպաստել հայ-մալթական հարաբերությունների ընդլայնմանը բոլոր ոլորտներում: Կոնգրեսում կազմակերպվեց երիտասարդ կինոռեժիսոր Հրաչ Վարդանյանի «36 պահապաններ» հեղինակային ֆիլմի ցուցադրությունը` հայոց գրերի ստեղծման մասին: