AM
5 August 2009 - 07:43 AMT

Ելենա Օբրազցովան պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով

Հանրահայտ ռուս օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Ելենա Օբրազցովան պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Օբրազցովան պարգեւատրվել է Ոսկե մեդալով համաշխարհային օպերային արվեստում ուեցած ավանդի եւ հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված գործունեության համար, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը:

Մեդալը երգչուհուն կհանձնվի Երեւանում, որտեղ նա այժմ գտնվում է: