Հունաստանի կառավարությունը 2009-2010թթ. ուսումնական տարում Հունաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ ուսանողների համար կրթաթոշակ ստանալու մրցույթ է հայտարարել: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության մամլո ծառայությունը: Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 25-ը Հայաստանում Հունաստանի դեսպանատանը: