Ադրբեջանի բանակի մարտունակությունն ու պատրաստվածությունն այսօր հնարավորություն են տալիս վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` նախորդ օրը ելույթ ունենալով երկրի զինված ուժերի օրվան նվիրված միջոցառմանը: Ինչպես տեղեկացնում է Բաքվի «Զերկալո» թերթը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի թեմային, Աբիեւը սպառնացել է Հայաստանին, «որն իրեն հաղթող է համարում»: Նրա խոսքերով` «իրավիճակը լիովին փոխվել է եւ ադրբեջանական բանակը պատրաստ է ազատագրել բռնազավթված տարածքները»: