Երկուշաբթի, օգոստոսի 10-ին Երեւանում հեռահաղորդակցային ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության սպասարկման սրահում տեղի կունենա հաշմանդամների պատրաստած արվեստի գործերի ցուցահանդեսի բացումը:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամլո քարտուղար Վահե Իսահակյանը, ընկերությունը համագործակցում է երկու ոչ կառավարական կազմակերպությունների հետ, որոնց ներկայացուցիչներն են նախապատրաստել այս ցուցահանդեսը: