Այսօր երկօրյա այցով Վրաստանի մայրաքաղաք է մեկնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այցի ընթացքում Քոչարյանը նախատեսում է քննարկել Վրաստանի ղեկավարության հետ երկկողմ քաղաքական տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները եւ տարածաշրջանային հարցեր: Կշոշափվի նաեւ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման թեման: Այցի շրջանակներում Թբիլիսիում կստորագրվեն տեղեկատվության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր, ինչպես նաեւ մշակույթի, կրթության, գիտության եւ սպորտի ոլորտներում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ 2003-2005 թվականների համագործակցության ծրագիր: