AM
14 August 2009 - 08:53 AMT

Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի 2010 թվականի առաջնությունը տեղի կունենա Ստեփանակերտում

Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի 2010 թվականի առաջնությունը տեղի կունենա Ստեփանակերտում: Այդ մասին այսօր Ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի առաջնությունում հայկական թիմերի ելույթին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքերով, ինտելեկտուալ խաղերի Հայաստանի հաջորդ առաջնությունը կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում:

Աշոտյանի խոսքերով, տվյալ խաղերի անցակցման որոշ ասպեկտներ դեռեւս պետք է քննարկվեն ԼՂՀ գիտության եւ կրթության նախարարության հետ: