Հայ հասարակությունը պետք է ավելի ուշադիր լինի ինչպես կրթված մարդկանց, այնպես էլ մեր երկրում ինտելեկտուալ խաղերի զարգացման հանդեպ: Նման հայտարարությամբ այսօր Հարավային Կովկասի ինտելեկտուալ խաղերի առաջնությանը հայկական թիմերի ելույթներին նվիրված մամլո ասուլիսին հանդես է եկել Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, Հայաստանում պետք է ավելի ուշադիր լինեն կրթված մարդկանց հանդեպ, որպեսզի նրանց միջոցով հայ հասարակություն վերադարձնեն գիտելիքների արժեքը:
Ինչպես նշել է Հայաստանի կրթության նախարարը, ինտելեկտուալ խաղերը լավ միջոց են` ցույց տալու, որ Հայաստանում ինտելեկտուալ շարժում էզարգանում: Կան մարդիկ, ովքեր բարձր ինտելեկտուալ մակարդակ ունեն: