Մոտ ժամանակներս լույս կտեսնի ազգագրագետ Հրանուշ Խառատյանի «Տոնը եւ տոնի մշակույթը Հայաստանում» գիրքը:
«Գրքում, որը պատրաստ էր դեռեւս երկու տարի առաջ, բայց որը լույս կտեսնի սույն թվականի աշնանը, մանրամասնորեն նկարագրված են Հայաստանում նշվող 5 գլխավոր տոների սցենարները: Գրքում տեղ են գտել նաեւ ցուցումներ այն մասին, թե ինչպես նշել այս կամ այն տոնը, բնականաբար, առանց ճնշում գործադրելու ազատ ստեղծագործության վրա»,- պատմել է Հրանուշ Խառատյանը:
Հրանուշ Խառատյանի «Տոնը եւ տոնի մշակույթը Հայաստանում» նոր գրքում նկարագրված են Հայաստանում պետական մակարդակով նշվող 5 գլխավոր տոների սցենարները, որոնց թվում` Անկախության օրը, ինչպես նաեւ Բարեկենդանի տոնման ավանդույթները Հայաստանի զանազան մարզերում, եւ նրա տարբերակները աշխարհի զանազան մշակույթներում:
Գիրքը կհրատարակվի Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ: