AM
15 August 2009 - 09:35 AMT

Բելմոնտում տեղի կունենա հայ ջազային երաժիշտների համերգ

Օգոստոսի 17-ին Կալիֆորնիայի Բելմոնտ քաղաքում տեղի կունենա «Jazz TWO+2» ջազային համերգը` հայ երաժիշտների մասնակցությամբ: Առաջին հայկական եկեղեցու բեմում ելույթ կունենան ԱՄՆ-ի հայ ջազային երաժիշտներ Ջոն Բաբոյանը (կիթառ), Կարեն Քոչարյանը (հարվածային), ինչպես նաեւ Հայաստանից երիտասարդ երաժիշտներ Արտեմ Մանուկյանը (բաս) եւ Արթուր Գրիգորյանը (սաքսոֆոն):

Արտեմն ու Արթուրն անցյալ տարի արժանացել էին կրթաթոշակի Բերկլիի ջազային երաժշտական քոլեջում ուսում ստանալու համար: Երաժիշտներին ծրագրին մասնակցել հրավիրել էր քոլեջի պրոֆեսոր Ջոն Բաբոյանը, որը երաժիշտների կատարումը լսել էր Հայաստանում Տաթեւիկ Հովհաննիսյանի հյուրախաղերի ժամանակ: