AM
18 August 2009 - 16:23 AMT

ՀՀ վարչապետն այցելել է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի արվեստանոց

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի արվեստանոց: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Հանդիպմանը Տիգրան Սարգսյանը ծանոթացել է աշխատանքի նախնական տարբերակի հետ, որտեղ Թոքմաջյանը ներկայացրել է «Տագնապ» քանդակախումբը, որը հավերժացնում է Կոստանդնուպոլսի հայ մտավորականության ներկայացուցիչների հիշատակը, ովքեր դարձան Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության զոհը:

Քանդակախումբը նվիրված է Հայոց ցեղասպանության 95-ամյակին եւ իրականացվում է պետական աջակցությամբ: