AM
26 June 2003 - 17:43 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ Է ԿԱՐՍ-ԹԲԻԼԻՍԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Թուրք ինժեներներն ավարտել են Կարս-Թբիլիսի երկաթուղային գծի շինարարության նախնական նախագծի աշխատանքները: «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրիմն այսօր հայտարարել է, որ երկաթուղային գիծը կապահովի Թուրքիայի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ ուղեւորների եւ բեռների տեղափոխումը, ինչպես նաեւ կմիանա Հեռավոր Արեւելք տանող երկաթուղային մայրուղուն: Երկաթգծի մեծ մասը անցնելու է Վրաստանի տարածքով: Մինչդեռ թուրք նախարարը նշել է, որ վրացական կողմը դեռեւս չի կարողացել ֆինանսական միջոցներ գտնել նախագծի իրականացման համար: