AM
19 April 2002 - 18:29 AMT

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ» ԱՂԱՆԴԻ ԱՆԴԱՄԻ ԳՈՐԾՈՎ ԿԱՅԱՑՐԱԾ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ

Հայաստանի Վճռաբեկ դատարանը այսօր հաստատել է «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ Լյովա Մկրտչյանի գործով կայացրած արդարացման դատավճիռը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, միաձայն դատավճիռը փաստորեն փակում է այս գործը եւ հետագա բողոքարկման ենթակա չէ: Այդպիսով, Վճռաբեկ դատարանը, հաստատելով առաջին ատյանի դատարանի եւ բողոքարկման դատարանի կողմից կայացրած դատավճիռը, համարում է, որ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը ներկայացնող, Մարգարյանի գործունեությունը չի հակասում երկրի Սահմանադրությանը, որը սահմանում է դավանանքի ազատություն: Ինչպես հայտնի է, Մարգարյանին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ ՔՕ 244 հոդվածի համաձայն: Ըստ մեղադրանքի, կրոնական քարոզչության արդյունքում Մարգարյանը «Վկաների» շարքերն է ներգրավել տասնյակից ավելի անչափահասների, որոնք իրենց հերթին քարոզչություն էին ծավալել Մեծամոր ավանի դպրոցներում: Դրանից բացի, Մարգարյանի կրոնական գործունեության արդյունքում գրանցվել են զինվորական ծառայությունից զինակոչիկների հրաժարվելու դեպքեր: 2001 թվականի սեպտեմբերին առաջին ատյանի դատարանը արդարացման դատավճիռ կայացրեց այս գործի վերաբերյալ, սակայն այն ժամանակ արդարացումը չէր բավարարել մեղադրող կողմին, որի հետեւում փաստորեն հասարակական կարծիքն է:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: