AM
26 June 2003 - 17:37 AMT

ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Սոչի-Թբիլիսի միջանցիկ երկաթուղային հաղորդակցության վերականգնման տեխնիկական հարցերն են քննարկում այսօր Թբիլիսիյում Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները: Ինչպես հանդիպումից առաջ ՐԻԱ «Նովոստի» գործակալությանն է հաղորդել վրացական պատվիրակության ղեկավար, Վրաստանի տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարարի տեղակալ Գեորգի Նիժարաձեն, նա մտադիր է իր ռուս գործընկեր` Ռուսաստանի հաղորդակցության ուղիների նախարար Վլադիմիր Սազոնովին առաջարկել ստեղծել միասնական փորձագետների խումբ Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու վիճակը գնահատելու նպատակով, տրամադրելով նրանց անվտանգ աշխատանքի երաշխիքներ: «Առանց անվտանգության երաշխիքների ոչ ոք Աբխազիայում չի աշխատի»,-ասել է Նիժարաձեն: Թբիլիսիյում գտնում են, որ Ռուսաստանի եւ Վրաստանի փորձագետ-երկաթուղայինների անվտանգությունը Աբխազիայի տարածքում պետք է երաշխավորեն վրաց-աբխազական հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը: