AM
27 August 2009 - 16:38 AMT

2008թ. Հայաստանի թանգարանները մոտ 7 հազար ցուցանմուշներ են ստացել

2007թ. Հայաստանի թանգարանները ստացել էին մոտ 2 հազար թանգարանային ցուցանմուշ, իսկ 2008-ին` արդեն մոտ 7 հազար: Այդ մասին այսօր հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Երեւանում «Թանգարան» գիտամեթոդաբանական ամսագրի առաջին համարի շնորհանդեսին:

«Թանգարանների ոլորտը շատ պահանջված է մեր հասարակության մեջ: Իսկ ցուցանմուշների նման ներհոսքի պայմաններում թանգարանների կառավարման զարգացած համակարգի առկայություն է հարկավոր, որպեսզի դրանք գրագետ կերպով մատուցվեն հասարակությանը»,- ասել է Հասմիկ Պողոսյանը:

Նախարարն ավելացրել է, որ Հայաստանի համար դժվար տարիներին թանգարանների աշխատողներն առավելագույն ջանքերն են գործադրել թանգարաններում առկա ցուցանմուշների պահպանման համար, ինչը թույլ է տվել պահպանել Հայաստանի մշակութային ժառանգությունը: