ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի քաղաքացիների շնորհավորել է Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ: «Մեր հասարակության մեջ գիտելիքի եւ ուսման նկատմամբ սերը մշտապես համարվել է առաքինություն, իսկ մեր ընտանիքներում զավակների կրթության ու դաստիարա֊կու֊թ֊յան խնդիրը եղել եւ մնում է ծնողների ուշադրության առանցքային հարցը: Այս ամենն առա֊վել եւս կարեւորվում է ներկայումս, երբ նոր ու արդիական գիտելիք ստեղծող, բանիմաց անհատը դառնում է հասարակության շարժիչ ուժը», – նշվում է Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Վարչապետն ընդգծել է, որ Սեպտեմբերի 1-ը եւս մի առիթ է խորհելու ժամանակակից աշխարհում մեր տեղի ու դերի մասին, հասկանալու, որ կարող ենք առաջավոր ու զարգացած պետություն դառնալ միայն գիտելիքի ուժի ու հնարավորությունների շնորհիվ:
«Ողջունելով բոլորիդ, իմ հատուկ շնորհավորանքն եմ ուղղում մեր մանկավարժներին, ովքեր, համոզված եմ, ջանք չեն խնայի, որ մեր զավակների համար ուսումնա֊ռության տարիները դառնան գիտելիքի կուտակման ու նոր բացահայտումների ժամանակաշրջան: Կրկին շնորհավորում եմ Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ, մաղթում եմ հաջողություններ ու արդյունավետ ուսումնական տարի», – նշվում է վարչապետի ուղերձում, հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: