AM
1 September 2009 - 14:05 AMT

Հոգաբարձուները հոգ են տանում Հայաստանի Տավուշի մարզի նորածինների մասին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Օրորոց» ծրագրի շրջանակում օգոստոսի 25-ին Տավուշի մարզում նորածին (մինչեւ 1 տարեկան) երեխաներ ունեցող եւ նպաստառու ճանաչված 30 ընտանիքների հանձնեց փոքրիկների խնամքի համար նախատեսված փաթեթներ` հիգիենայի պարագաներ ու հագուստ:

Ծրագրի իրականացումը Տավուշում հնարավոր դարձավ Վեյդեմանների գերմանական ընտանիքի նվիրատվությանը` 5 հազար եվրոյի չափով: «Օրորոց» ծրագիրը գործում է 2002 թվականից իվեր, եւ այդ ընթացքում օգնություն է տրամադրել ավելի քան 1150 ընտանիքների: