«Եռաբլուր» Պանթեոնում այսօր կայացած միջոցառմանը` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18 տարելիցին, Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի Պետական Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, բուհերի ուսանողներ եւ զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամները հարգանքի տուրք մատուցեցին Արցախի պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
Դիմելով ներկա գտնվող ուսանողներին` պաշտպանության նախարարն իր խոսքում նշեց, որ այսօր` Գիտելիքի օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհված ազատամարտիկների հիշատակին, որոնցից շատերը համալսարանների ուսանողներ էին եւ որոնք իրենց արյան գնով մարմնավորեցին ժողովրդի կամքը: